WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովն արցախցի փոքրիկ երգիչ Միշա Գրիգորյանի հետ նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ Հայոց բանակի օրվա առթիվ:
Հոլովակը կրում է «Իմ Արցախ» անվանումը: Երգը հեղինակել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, իսկ երաժշտությունը՝ Միշա Գրիգոյանը և Անտոն Վիլինսկին: Տեսահոլովակի պրոդյուսերն է Ռոբերտ Ռուբեժին, մոնտաժի ռեժիսորը՝ Վլադիսլավ Զիզդոկը:
