X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին մեքենա է բռնկվել. կա 3 զոհ, 5 տուժած, բոլորը ՀՀ քաղաքացիներ են

Հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է 3 դի` 2 երեխայի և 1 կնոջ, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներին՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս