X
Մենք սոց. ցանցերում

«Իմ քայլում» խմբակցության նոր ղեկավարի վերաբերյալ քննարկում չի եղել. Դավոյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկում չի եղել խմբակցության նոր ղեկավարի վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով այն նկատառմանը, թե խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարող է նշանակվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, և պետք է ընտրել խմբակցության նոր ղեկավար:

«Այս պահին չկա նման քննարկում: Ցանկացած քննարկում, եթե լինի, հաստատ մեկնաբանություններ կլինեն»,- ասաց Դավոյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը հաստատել էր տարածվող տեղեկություններն այն մասին, որ դիտարկվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում իր նշանակման հարցը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս