X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 միլիոն դրամի տեխնիկա են ստացել

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները կրկին տեխնիկա են ստացել։

Այս անգամ միավորված համայնքներին հատկացվել է մեկական բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ յուրաքանչյուրը 34 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընդհանուր ներդրումը կազմել է 103 միլիոն 200 հազար դրամ։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։ Ծրագիրը էականորեն նպաստում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս