Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

17:23
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Գրականություն

Զանգակատուն համայնքում նշվել է Պարույր Սևակի ծննդյան օրը

1924 թվականի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, հայտնում են Արարատի մարզպետարանից։

Ցերեկույթին մասնակցել է նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաև արվեստագետներ, տարբեր դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, համայնքի բնակիչներ, Սևակի պոեզիայի սիրահարներ:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Պարույր Սևակի հիշատակին նվիրված շիրմաքարի մոտ, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու նրա ստեղծագործությունները:

Ողջունելով հյուրերին` Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նրանց ներկայության համար և հանդես է եկել ողջույնի խոսքով` ընդգծելով, որ պետք է կարողանանք վառ պահել մեծն հայի հիշատակը:

Շնորհավորելով բանաստեղծի ծննդյան տոնի կապակցությամբ` մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր հերթին նշել է, որ Պարույր Սևակը հայ ազգի այն մեծագույն գրողներից մեկն է, որի թողած անկրկնելի ժառանգությունն առ այսօր սերունդներ է կրթում ու դաստիարակում և այդ ստեղծագործությունները հայ գրականության փառապանծ էջերից են:

Մարզպետարանից հայտնում են՝ այս տարի կորոնավիրուսի համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված, հնարավոր չի եղել բազմամարդ միջոցառումներ կազմակերպել և մեծ շուքով տոնել Պարույր Սևակին նվիրված այս օրը:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Facebook

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հագուստը քննադատող որոշ շրջանակներին՝ նրանց քննադատություններին ի պատասխան՝ կատարելով հեգնական գրառում: Դերասանի...

Քաղաքականություն

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու և հետ...

Քաղաքականություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն...

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով։ Հայտարարության...

Գովազդ