X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Դաստին Պորյեն հաղթեց Քոնոր Մաքգրեգորին

UFC 257 հիմնական մրցաշարի երկրորդ տուրում ամերիկացի մարտիկ Դաստին Պորյեն հաղթել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին:

Այսօր Երևանի ժամանակով ժամը 7-ին կայացել է շատ սպասված UFC 257-ը, որտեղ գլխավոր մենամարտն անցկացվել է  նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորի և ժամանակավոր գոտու նախկին հաղթող Դաստին Պորյեի միջև։ Բուքմեյքերների կարծիքով մենամարտի ֆավորիտը Իռլանդացին էր։ Սակայն հիմնական մրցաշարի երկրորդ տուրում ամերիկացի մարտիկ Դաստին Պորյեն հաղթել է Մաքգրեգորին:

«Ես երջանիկ եմ, բայց չեմ զարմանում, ես ամեն օր աշխատում եմ, — ասել է Պորյեն աղթանակի մասին: Մակգրեգորն էլ հայտնել է , որ նրանք օկտագոնում կրկին հանդիպելու են:

Նմանատիպ Նյութեր