Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

17:01
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Facebook

Բլբուլը

Ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սեյրան Օհանյանը վերջին շրջանում բլբուլա կտրել։ Երևի հուշել են ակտիվ լինի, իր և գործընկերների հանդեպ դատավարությունը կկարողանան որակել որպես քաղաքական հետապնդում։ Ցավոք Սեյրան Մուշեղիչը, ի թիվս այլոց բանակը կոռուպցիայի մեջ թաղած մեր Շուշին ազատագրած հերոսը, բլբլում չի կտրում նաև «Օհանյանի գիծ» կոչվածի հողեղեն խրամատների, ՊՆ և ՊԲ պաշտոնների առքուվաճառքի, սեփական ունեցվածքի և այլնի մասին։

Մարդ չի կարա աղքատության մեջ թաղված հայաստանի ՊՆ լինի, դղյակ ունենա ու չբացատրի դա իրեն որտեղից, եթե ողջ կյանքում կադրային սպայա եղել։ Ինչ որ այլ կադրային սպաների դղյակներ աչքովս չեն ընկնում։ Չի խոսում բանակի սպառազինության, պաշտպանական գծերի, կադրային բացասական սելեկցիայի, ձևական պայմանագրային ծառայության(մարզերում՝ 15 օր դիրք/15օր տաքսիստ) մասին։ Կարճ ասած ողջ կյանքը ՊՆ և ՊԲ համակարգերում աշխատած, ԳՇ և ՊՆ աշխատած մարդը ամեն ինչ ասումա բացի պատերազմի բուն ընթացքի, նախապատրաստության վերլուծությունից՝ ռազմական վերլուծությունից։ Թե չէ դավաճաններ, ծախածներ, կամուֆլյաժի ֆիդայի ու տռուսիկով հայդուկ սաղ էլ կասեն, դրա համար ոչ խելքա պետք, ոչ մեղք։

Նույնն էլ մնացյալը Մովսես Հակոբյանը ասուլիս էր տվել, ոնց որ ֆոռմով գառնիկ իսագուլյանը խոսեր, լսում լսում ես չես հասկանում ուրա ԳՇ պետի խոսքը, ուրա զինվորականի խոսքը։

Հ. գ. Էսքան ժամանակա անցել քիչ թե շատ ադեկվատ խոսք հայալեզու՝ Բաբայան Սամվելի երկու հարցազրույցներն են եղել։ Ու աղետալին, 30 ամյա պատերազմող երկրում մի նորմալ վերլուծական չի եղել՝ կամ ռուսալեզու ես կարդում, կամ անգլալեզու։ Որովհետև մերոնք ռազմական գործի մասնագետներ չեն սիրում, գուսաններ են սիրում, Վանոյի ասած անասնապահ չեն, պատմաբան են։

Click to comment

Նմանատիպ նյութեր

Facebook

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հագուստը քննադատող որոշ շրջանակներին՝ նրանց քննադատություններին ի պատասխան՝ կատարելով հեգնական գրառում: Դերասանի...

Քաղաքականություն

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու և հետ...

Քաղաքականություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն...

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով։ Հայտարարության...

Գովազդ