X
Մենք սոց. ցանցերում

Horeca style

9+3`խոհանոցային պարզ կանոններ մասնագետից

2019թ. ապրիլին Երեւանում բացվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության» ակադեմիան: GastroVino-ն հնարավորություն է ունեցել ներկա լինել ակադեմիայի դասերից մի քանիսին եւ պարբերաբար պատմում է դրանց մասին:

Հիվանդությունն ինչպե՞ս կարող է հյուր գալ։ Ճիշտ է, անկոչ հարեւանի պես։ Ներս է գալիս աննկատ ու հայտնվում մեջքիդ հետեւում ամենաանսպասելի պահին։

Վատ հարեւանն այս պարագայում հիվանդ կենդանու միսն է, հողոտ բույսը, չլվացած միրգն ու բանջարեղենը։ Բոլորը միասին, նույն սեղանի վրա՝ գրեթե ատոմային ռումբ է օրգանիզմի համար։

Պայթյունը «կանխելու» մեթոդաբանությունը ապագա խոհարարներին բացատրում է Ագրարային համալսարանի սննդամթերքի անվտանգության եւ փորձաքննության անվտանգության ամբիոնի վարիչ Գարեգին Համբարձումյանը։

Կանխելով մեծ պայթյունը

Ոչ մի դեպքում, երբեք թույլ չտաք, որ խանութում նույն փաթեթի մեջ հայտնվի միրգը, բանջարեղենն ու մսի որեւէ տեսակ։ Փաթեթը խոհանոց հասցնելուց հետո էլ, նույն սեղանի վրա չդնեք միսը եւ, օրինակ, աղցանի համար նախատեսված կանաչին։
Չկարծեք, թե սա սննդամթերքի միջոցով փոխանցվող հիվանդությունները կանխելու համար բավարար է։ Անհրաժեշտ է մի քիչ ավելի շատ ջանք, մի քիչ ավելի շատ աշխատանք, մի քանի րոպե լրացուցիչ ժամանակ եւ կանոնների հստակ իմացություն։

Ավելին՝ gastrovino.mediamax.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս