Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

01:02
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների և պատանդների վերադարձին առնչվող հարցեր

Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Հայաստան

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության և...

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայտնի ուժերը, փող ու ջանք չխնալելով, ինձ վարկաբեկող կեղծ տեղեկություններ են տարածում իրենց բոլոր...

Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով։ Հայտարարության...

Քաղաքականություն

Հիրավի երեկ Արմեն Սարգսյանը դարձավ 16 ուժերի հերոսը՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկ անելու միջնորդությունը նա չստորագրեց։ «Մենք ցույց տվինք, որ մենք պատիվ ունենք»,- հանրահավաքի հարթակից...

Գովազդ