X
Մենք սոց. ցանցերում

Կրոնական ազատությունը մարդու անքակտելի իրավունքներից է, իր ամուսինը քարոզիչ չէ․ Անահիտ Ավանեսյան

Նորանշանակ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց՝ ունի իրավաբանական կրթություն ունի, միշտ աշխատել է առողջապահության ոլորտում, նաև վերջին երեք տարիների ընթացքում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։

«Կարծում եմ իրավաբանական կրթությունը, փորձառությունը ոլորտի կտան էն բավարար հանգամանքները, որպեսզի լավագույնս փորձեմ քաղաքականություն մշակել, այն, ինչով զբաղվում է Առողջապահության նախարարությունը։ Իհարկե, հենվելով մասնագիտական կարծիքների վրա, ոլորտի ճանաչված բժիշկ – մասնագետների վրա, ունենալ լավագույն քաղաքականություն առողջապահության ոլորտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Ավանեսյանը։

Վերջինս նշեց՝ իր ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, որևէ ձևով ընդգրկված չէ դեղագործական ընկերության կառավարման մեջ և որևէ բիզնես շահ չունի Արսեն Թորոսյանի հետ։ Ընկերությունում մասնաբաժին ունի միայն իր մայրը։ Այստեղ նախարարը շահերի բախում չի տեսնում, քանի որ Առողջապահության նախարարությունն առաջնորդվում է «Գնումների մասին» օրենքով և մրցույթին մասնակցում են մի շարք ընկերություններ, շահում է այն ընկերությունը, որ լավագույն պայմաններն է առաջարկում։

Անդրադառնալով իր ամուսնու կրոնական պատկանելությանը, տիկին Ավանեսյանը նշեց՝ կրոնական ազատությունը մարդու անքակտելի իրավունքներից է, իր ամուսինը քարոզիչ չէ։

Անահիտ Ավանեսյանը չցանկացավ արձագանքել այն մեկնաբանություններին, որ ոչինչ չի փոխվել Առողջապահության նախարարությունում՝ Արսեն Թորոսյանի նախարարի պաշտոնից հեռանալով։

Քրսիտինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս