X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ամանորի և Սուրբ ծննդի ոչ աշխատանքային օրերը կկրճատվե՞ն․ նախագիծ

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կրճատել ամանորի հանգստյան օրերը։

Կսահմանվի, որ տոնական, ոչ աշխատանքային օրեր են՝ Ամանորի և Ծննդյան տոները, որոնք կնշվեն հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։

Դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր կսահմանվեն։

Հիշեցնենք, որ նույն օրենքի համաձայն, միայն Սուրբ Ծննդյան օրվա հաջորդող մեռելոցն էր պաշտոնապես ոչ աշխատանքային օր համարվում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։

Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս