X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Հզոր պայթյուն է որոտացել Մադրիդի կենտրոնում. կան զոհեր ու վիրավորներ

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում՝ եկեղեցուն պատկանող շենքում, հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է չորս մարդ: Մադրիդի արտակարգ իրավիճակների ծառայությունը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վիրավորների թիվը հասնում է 11-ի, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Կաթոլիկ եկեղեցուն պատկանող շինությունում գրանցված գազի պայթյունից մահացել է 35-ամյա էլեկտրիկը, 85-ամյա մի կին, Բուլղարիայի 47-ամյա մի քաղաքացի և 36-ամյա հոգևորականը:

Շենքի ներսում բռնկված հրդեհի հետևանքով տանիքը մասամբ փլուզվել է, ինչը դժվարեցրել է որոնողափրկարարական աշխատանքները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս