X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումներից մի քանիսը

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը նախօրեին Վաշինգտոնում կայացած երդմանակալության արարողությունից անմիջապես հետո մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով չեղարկել է իր նախորդի առավել վիճահարույց որոշումներից մի քանիսը։

Մասնավորաբար, Բայդենը հրահանգել է վերսկսել Վաշինգտոնի վերադարձը կլիմայական փոփոխություններին վերաբերող Փարիզյան համաձայնագրերի կատարման գործընթացին։

Մեկ այլ հրամանգրով ԱՄՆ 46-րդ նախագահը չեղարկել է Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ դուրս գալու մասին որոշումը։

Բայդենը նաև հրահանգել է պարտադիր դարձնել դաշնային բոլոր գերատեսչություններում պաշտպանիչ բժշկական դիմակներ կրելու պահանջը։

Անցած գիշեր ստորագրած ևս մեկ հրամանգրով Ջո Բայդենը չեղարկել է նախկին նախագահի ամենաառաջին աղմկալի որոշումներից մեկը, որով մահմեդական մի քանի պետությունների, այդ թվում՝ Իրանի, Իրաքի և Լիբիայի քաղաքացիներին, արգելվում էր մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս