X
Մենք սոց. ցանցերում

Եթե վարչապետի ասածից որևէ մեկը բխեցնում է, որ Շուշին հայկական չէ, ապա տրամաբանության հետ խնդիր ունի․ Սուրեն Գրիգորյան

Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հարցուպատասխանի ժամանակ Շուշիի վերաբերյալ հնչեցված մտքին։

«Երեկ Նաիրա Զոհրաբյանը ասել է բովանդակային առումով հետևյալը՝ հոկտեմբերի 18-ին եղել է հնարավորություն, որպեսզի պատերազմը դադարեցվի և Շուշին մնա հայկական։ Վարչապետը, ըստ էության, էտ հարցին պատասխանել է հռետորական հարցով, իմ կարծիքով։ Ի՞նչ է ասել։ Ասել է՝ թե՛ պատերազմի օրերին, թե՛ տարբեր քննարկումների ժամանակ, թե՛ դրան նախորդած բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում, չի եղել մի այնպիսի ժամանակ, որ չքննարկվի փախստականների վերադարձի հարցը։ Փախստականների հետ վերադառնալու պայմաններում, մինչև Շուշիի ազատագրումը, վարչապետը շեշտել է, Շուշիում բնակչության 90 տոկոսը ադրբեջանցիներ են եղել և, ըստ այդմ, հռետորական հարց է հնչեցրել։ Ասել է՝ «Ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն Շուշի է»։ Հիմա եթե դրանից ինչ- որ մեկը բխեցնում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն այդ մարդը կա՛մ հայոց լեզուն հասկանալու հետ խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

Պատգամավորը հավելեց, որ եթե դեռ պարզաբանումների կարիք կա, նախօրեի հարցուպատասխանը ո՛չ առաջինն էր, և ո՛չ վերջինն էր, հաջորդ հարցուպատասխանին, եթե  որևէ պատգամավոր արժանի կհամարի, կարող է այս հարցը նորից հնչեցնել և ստանալ մանրամասն պարզաբանումներ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս