X
Մենք սոց. ցանցերում

«Հուշագրի թեման փակվել է». Էդմոն Մարուքյան

«Վարչապետի հետ եղել է հանդիպում, որի ժամանակ եղել է առաջարկություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով։ Առաջարկվել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվենք, որ հրաժարականից հետո չենք առաջադրի մեր պարագայում իմ թեկնածությունը»,- ճեպազրույցի ընթացքում հուշագրի թեմային անդրադարձավ Էդմոն Մարուքյանը։

Սակայն, վերջինիս  խոսքով, իրենց օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է, անցումային կառավարության իրենց թեկնածուն ինքն է և պետք է առաջադրվի։ Ըստ Մարուքյանի՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու օրակարգը իշխանության առաջ բերած օրակարգն է՝ ի պատասխան ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջի։

«Չի եղել կոնսենսուս, հուշագրի թեման փակվել է։ Այսինքն՝ ինչ ամբիոնից ասում են, մենք արդեն քննարկել ենք իրենց առաջնորդի հետ»,- մանրամասնեց Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն ընտրություններին, բայց դա չի նշանակում, որ թեկնածու չեն առաջադրելու։

ԼՀԿ ղեկավարը նշեց՝ եթե իրենք վստահ չեն իրենց 82 պատգամավորի վրա, ապա դա ուրիշ հարց է, դա պետք է քննարկել։ Եթե վստահ են, ուրեմն ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու հարցում՝ հրաժարական են տալիս և խորհրդարանը ցրվում է։

Մարուքյանը փաստեց՝ 50-ը մեծ չի 80-ից, ուստի անհասկանալի է կառավարող ուժի նման արձագանքը։ Վերջինս նաև հայտնեց, որ ինքը վարչապետին կոնտր հուշագիր է առաջարկել։ Քանի որ իշխող ուժը ասում է, որ Մարուքյանի ընտրվելուց հետո ընտրություններ չեն անցկացվի, ապա պատգամավորն առաջարկել է հուշագրի իր տարբերակը, որում կամրագրվեն ժամանակավոր վարչապետի հրաժարականի ժամկետները։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս