X
Մենք սոց. ցանցերում

Մարտունու ԲԿ-ի կառուցման համար 7․4 մլն դոլար կտրամադրվի վարկային համաձայնագրով

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին:

Հարցը զեկուցող առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7․4 մլն դոլարի տրամադրում. «Դեռեւս 2013 թվականին Հայաստանի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ եւ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների եւ կահույքի ձեռքբերում»։

Նախարարի խոսքով՝ 2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման եւ հագեցման աշխատանքները հանել Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները:

Նա ընդգծեց, որ նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի 2 ԲԿ-ների արդիականացման համար ու նպատակահարմար էր համարվել այդ պահին միջոցներն ուղղել Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին:

Իսկ Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման եւ բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր 2020-2023 թթ. Կառավարության միջոցառումների ծրագրով։

Ավանեսյանը նշեց, որ Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ուղղել են կորոնավիրուսի դեմ պայքարին, եւ այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը:

«Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով։ Երկու կենտրոններն էլ ռազմավարական կաեւորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, եւ նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս