X
Մենք սոց. ցանցերում

17 կուսակցությունների ներսում պառակտում չկա. Շաքե Իսայան

Որևէ տարաձայնություն 17 ուժերի միջև չկա, որևէ պառակտում չկա։ 17 ուժերը հստակ իրենց հայտարարություններով հանդես են եկել այս տարեսկզբին, որ սկսվում են մարզային այցելություններ, հետագա անելիքների մասին կրկին կհրապարակվի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԲՀԿ-ական Շաքե Իսայանը։

Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» երկրորդ խորհրդարանական խմբակցությունն է, ամենամեծ ընդդիմադիր ուժը և բնական է, որ իրենք իրենց գործունեությունը ծավալելու են խորհրդարանում և օգտագործելու են խորհրդարանական ողջ գործիքակազմը, որպեսզի հասնեն այն նպատակին և պահանջին, որը իրենք հնչեցրել են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա և հեռանա, որից հետո պետք է հնարավորություն տրվի Հայաստանի Հանրապետությանը կայունացնել իրավիճակը և փորձել շտկել ազգի կոտրված մեջքը։

Պատգամավորը շեշտեց՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներսում որևէ խնդիր չկա և պետք չէ սև կատու փնտրել մութ անկյուններում։ ԲՀԿ-ի օրակարգում որևէ փոփոխություն չի կատարվել։ Մարզեր կատարված այցերի ժամանակ իրենց բացակայությունը կապված է խմբակցության ծանրաբեռնվածությամբ, թեև իրենց մարզային կուսակիցները մասնակցում են հանդիպումներին։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հնչեցրած քննադատությանը Վազգեն Մանուկյանի՝ գյումրեցիներին «բոմժեր» անվանելու մասով, ապա, Շաքե Իսայանի խոսքով, իրենց դիրքորոշումը անփոփոխ է՝ ՀՀ որևէ քաղաքացու պիտակավորելն անընդունելի է։ Վերջինս նկատեց՝ Արթուր Վանեցյանը նույնպես խոսել է այս մասին՝ անընդունելի համարելով նման արտահայտությունը։

Պատգամավորը ընդգծեց՝ «Բարգավաճ Հայաստան»- ը դեմ է քաղաքացիներին տարբերակելուն, անգամ եթե նրանք չեն համակրում իրենց ներկայացրած կուսակցությունը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս