X
Մենք սոց. ցանցերում

Շուշին գնաց, Նիկոլը՝ մնաց․ Միքայել Մելքումյան

«Պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ՝ մենք անցած շաբաթ գտնվել ենք Սյունիքի մարզում, եղել ենք բոլոր մարզերում, Մեղրի, Ղափան, Գորիս քաղաքներում, նաև Սիսիանում, Որոտան և Շուռնուխ գյուղերում, որոնք լրջագույն խնդիրներ ունեն։ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ մենք սոցիալական օգնություն արագ տարանք, որովհետև այդ մարդիկ, մի մասը՝ տնակներում, մյուս մասը՝ նույնիսկ անօթևան, ձմեռը կհանեն։ Երեկ մենք, հարցուպատասխանի ժամանակ, Սյունիքի խնդիրների վերաբերյալ հարցերը շատ հստակ դրել ենք, որ էսօր Սյունիքը վտանգված է տարբեր առումներով՝ Սիսիանի վերևի հատվածում, ներքևի հատվածում, հատկապես Շուռնուխի, որովհետև գնում ես, ճանապարհի 4,5 կմ-ը ադրբեջանական է։ Մի հատ մտնում ես Ադրբեջան, մի հատ դուրս ես գալիս, հետո նորից ես մտնում, որտեղ անմիջապես կրակի տակ ես։ GPS-յան սահմանազատման գործընթացները բերել են լրջագույն ռիսկեր, որոնք պետք է հաղթահարել, թե ո՞նց, դա երկրորդ հարցն է։ Մեր խմբակցությունը Սյունիքի խնդիրներով մշտապես զբաղվելու է։ Եթե չլինի Սյունիքը, ապա նորից ամբողջ Հայաստանի ճակատագիրը վտանգված է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Միքայել Մելքումյանը։

Իվետա Տոնոյանն էլ, անդրադառնալով նախօրեի կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքին, նշեց՝ Նիկոլ Փաշինյանը որևէ հարցի չտվեց ուղիղ պատասխան։ Վարչապետը ընտրել էր մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճը և փորձում էր կրած պարտության և ստորագրած հայտարարության պատասխանատվությունը դնել ուրիշների վրա, կորուստների մեղքը բարդել ընդդիմության վրա։

Պատգամավորը առանձնացրեց վարչապետի հայտարարությունը այն մասին, որ ավելի պակաս հողային կորուստներով հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել։ Տոնոյանը ընդգծեց՝ մինչդեռ չասաց, որ  կարելի էր ավելի պակաս մարդկային կորուստների պատերազմը կանգնեցնել։ Նա նկատեց՝ երկու անգամ եղել է ռազմական գործողությունները կանգնեցնելու հնարավորություն, որը մերժվել է Փաշինյանի կողմից։ Չնայած իրենք այլ ակնկալիքներ չունեն այս կառավարությունից՝ հաշվի առնելով վերջինների կողմից հետպատերազմյան շրջանում արված հայտարարությունները։

Մելքումյանը հավելեց՝ Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ, թեկուզ վերադառնային փախստականները, ինչը ապագայի հարց էր։ Նա հիշեցրեց՝ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք հանձնել ենք  տարածքներ՝ առանց պայքարի, թեպետ հայտարարության մեջ ասված է, որ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։ Կան շատ անհասկանալի հարցեր, դրա համար էլ Միքայել Մելքումյանը, Շուշին հանձնելու հենց հաջորդ օրը գրել է՝ «Շուշին գնաց, Նիկոլը մնաց»։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս