X
Մենք սոց. ցանցերում

Պետք է աջակցենք, որ հաշմանդամություն ստացած անձինք հաղթահարեն սահմանափակումները. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցներին աջակցելու խնդրին:

«Սոցիալական ապահովության ոլորտում պետք է վարենք ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն: Այսինքն՝ տվյալ դեպքում պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձինք ոչ թե այդ կարգավիճակի հետ համակերպվեն, այլ աջակցենք, որ այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն: Մասնավորապես՝ աշխատանքի, տեղաշարժի, ընդհանրապես՝ հանրային կյանքում ներգրավելու և այդպես շարունակ»,- նշեց վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ հավելեց, որ նախատեսվում է Հաշմանդամության մասին նոր օրենքի ընդունում, որի օգնությամբ անցում է կատարվելու ֆունկցիոնալ կարիքների գնահատման և ոչ թե միայն առողջական խնդիրների:

«Սա կարևորագույն նախապայմանն է, որ մենք պետք է ֆիքսենք հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալ կարիքները և ոչ թե առողջական խնդիրները: Եվ հենց այդ կարիքների հիման վրա տրամադրենք աջակցություն»,- նշեց նախարար:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ Կառավարությունը լուծելու է նաև պրոթեզավորման սպասարկման խնդիրները, քանի որ նման պրոթեզավորումը ժամանակ առ ժամանակ նաև սպասարկման կարիք է ունենում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս