X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան և Թալին, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս