X
Մենք սոց. ցանցերում

Ձեր կուսակցության ստեղծած կամավորական ջոկատն ի վերջո տեղ հասա՞վ․ վարչապետը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

Ինձ համար պարզ չէ, որ ձեր համար առաջին իսկ պահից պարզ էր, որ մենք գալիս ենք իշխանության վատ նպատակով։ Ինչու՞ էր ձեր խմբակցությունը պաշտպանում այդ պրոցեսը։ Եվ ինչու՞ էր ձեր կուսակցությունը մաս կազմում Կառավարությանը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աղաբաբյանի դիտարկմանը, թե ունի հիմնավորումներ, որ պատերազմում ստեղծվել է «բարենպաստ պայմաններ» պարտվելու համար, Փաշինյանը նշեց, որ պետք է այդ հիմնավորումները հրապարակել։ «Դուք ասում եք ունեք հիմնավորումներ։ Դա շատ լավ ձևակերպում է, ես ունեմ հիմնավորումներ։ Այդ հիմնավորումները մամուլի ասուլիս արեք, հրապարակեք, և երկրորդն էլ՝ չեք ուզում ասուլիս անեք, քրեական գործեր կան հարուցված, գնացեք, բացատրություններ և ցուցմունքներ տվեք։ Եթե նախաքննության մարմիններին չեք վստահում, հրապարակեք ձեր ցուցմունքները, հետո գնացեք տվեք կամ հետո գնացեք ցուցմունք տվեք հետո հրապարակեք»։

Վարչապետը նաև հիշեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծած կամավորական ջոկատի մասին նախկինում արված հայտարարությունը։ «Ես պարզ հարց տվեցի՝ հեռուստատեսություններով թմբկահարվող կամավորական ջոկատը, որը ձեր կուսակցությունը ստեղծեց, այդ ջոկատը ի վերջո տեղ հասա՞վ, թե՞ չհասավ։ Գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին, թե՞ չգնաց։ Այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ, հեռուստատեսային գովազդ։ Ունեք հիմնավորումներ, բացեք այդ հիմնավորումները»։

Աղաղաբյանն էլ նշեց՝ հրապարակված նկարում կուսակցության ջոկատը չի եղել։ «Այն, ինչ հրապարակվեց, մի նկար էր, իբր թե ջոկատ էր կազմավորված, ես էլ դիմացը կանգնած։ Դա ջոկատ չի եղել, դա խորհրդակցության նման հոտնկայս ժողով էր։ Անձամբ ես եմ կազմավորել մեկ ամբողջ վաշտ, դա ֆիքսված է պաշտպանության նախարարությունում։ Քանաքեռի զորամասում սպառազինվել են, և Նուբարաշենում։ Մարդիկ ճանապարհից հետ են վերադարձել ամսի 9-ի երեկոյան բանավոր հայտարարությունը արդեն տարածվելուց հետո, պաշտպանության նախարարությունը ետ է բերել այդ ջոկատին»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս