X
Մենք սոց. ցանցերում

Ես չեմ տեսել ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որը չխանգարի գերիների վերադարձին. վարչապետ

Ինչո՞ւ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից վարչապետին չհաջողվեց գերիների խնդրով հաջողության հասնել` պարզաբանում խնդրեց «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը: Հայաստանից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում, ինչո՞ւ նրանց վերադարձի հարցն այդ տարիներին չի հնչել ԱԺ դահլիճում՝ արձագանքեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ – Եվ ինչո՞ւամեն անգամ չի հնչել այդ նույն հարցը՝ դուք գնացիք, բանակցեցիք և Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս: Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնա՞ն, թե՞ ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: Կներեք, բայց ես այս ողջ ընթացքում չեմ տեսել ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Եվ այո, շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ:

Վարչապետն ինչո՞ւ է պաշտպանության նախարարին հրահագնել դեկտեմբերի 17-ից հետո սյունեցիներին մենակ թողնել: Հետաքրքրվեց ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանը: Փաշինյանը վերահաստատեց՝ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել Ադրբեջանին:

Վարչապետ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը կրկին հրավիրեց քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս