X
Մենք սոց. ցանցերում

«Հարցս ուղղված էր վարչապետին, հետևաբար, զբաղեցրեք ձեր տեղը»․ Սամսոնյանը՝ փոխվարչապետին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Փաշինյանին, հետաքրքրվեց.

«Խնդրում եմ ասել, թե ինչու հայկական կողմը, ձեր գլխավորությամբ, Մոսկվայից ռազմագերիների հարցով վերադարձավ գլխիկոր»:

Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը.

«Հայտարարության 9-րդ կետը կատարման դեռևս սկզբնական փուլում է և դեռ մեծ հարց է կամ սխալ կլինի պնդել, որ 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը: Ժամանակը ցույց կտա»,- ասաց փոխվարչապետը:

Արձագանքելով Մհեր Գրիգորյանին՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց.

«Պարո՛ն Գրիգորյան, Դուք իմ հարցին պատասխանում եք Ձե՞ր ցանկությամբ, թե՞ վարչապետի ցուցումով: Իմ հարցն ուղղված է ՀՀ վարչապետին: Եթե Դուք պատասխանում եք Ձեր ցանկությամբ, ապա ասեմ, որ Դուք իմ հարցի հասցեատերը չեք: Իսկ եթե Դուք իմ հարցին պատասխանում եք վարչապետի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել այդ հարցը, ապա նաև այստեղ ԱԺ-ում պարզապես ունակ և կարող չէ իմ հարցին տալ պատասխան: Հետևաբար, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը, ես Ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս