X
Մենք սոց. ցանցերում

Կոմերսանտի հրապարակումը կամ ցանկություն է կամ ինչ-որ մտածելակերպ. նման բան չի քննարկվել. Մհեր Գրիգորյան

«Կոմերսանտի հրապարակումը կամ ցանկություն է կամ ինչ-որ մտածելակերպ, որը որեւէ բան չի նշանակում: Նման քննարկում չի եղել ոչ բանավոր, ոչ էլ, առավելեւս գրավոր: Այո, մտքեր փոխանակվել են այդ հարցի շուրջ՝ առավելապես ռուսական կողմի հետ, բայց որեւէ կոնկրետ որոշում չի եղել». փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվում էր, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Կոմերսանտի հրապարակած քարտեզը, ըստ որի արդեն քննարկվել է ճանապարհներիի ապաշրջափակումը, եւ այն պետք է անցնի Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու եւ Դերբենդ ճանապարհով:

Գրիգորյանի պատասխանից հետո պատգամավորը հետաքրքրվեց՝ այսինքն հայկական կողմը կարո՞ղ է պնդել, որ քննարկվի հայկական եւ ադրբեջանական ԽՍՀ-ի կոմունիկացիաները բացելու հարցը:

«Վստահ եմ եւ վստահ եմ, որ ինչ-որ պահի պատգամավորներն էլ կմասնակցեն, կարծիք կձեւավորեն կամ կարծիք կտրամադրեն, քննարկումները նոր են սկսվելու»,- արձագանքեց Գրիգորյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս