X
Մենք սոց. ցանցերում

«Ռազմագերիներ հարցը Պուտինի՝ Ալիևին մի կոշտ զանգի հարց է»․ Իգիթյան

Որքան էլ ՀՀ իշխանությունները խուսափում են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կտրուկ մեկնաբանություններ անելուց, այնուամենայնիվ, նկատելի է, որ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի կողմից վերջին ասուլիսի ժամանակ արված դիտարկումները միանշանակ չեն ընդունվել իշխանական թևի կողմից։

Ըստ իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի՝ Լավրովի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը դեկտեմբերի սկզբին գերեվարված 62 զինվորներին դիտարկում է այլ կարգավիճակով, անընդունելի է և որևէ հիմք չունի, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է՝ գերեվարված զինվորները և քաղաքացիները պետք է վերադարձվեն։ Իգիթյանի անձնական կարծիքով՝ այստեղ Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես միջնորդի, պետք է  մեծ լինի, և վերջինս կարող է ավելի խիստ հայտարարությամբ հանդես գալ, որովհետև եռակողմ փաստաթղթի տակ Ռուսաստանի ստորագրությունը զուտ ստորագրություն չէ, այլ ենթադրում է որոշ պարտավորություններ։

Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ ռազմագերիների խնդրի լուծումը Ադրբեջանը հետաձգում է՝ նպատակ ունենալով ազդել Հայաստանի ներքաղաքական անկայունության վրա, քանի որ գերիների վերադարձը մեր ամենացավոտ հարցն է։ Նրա դիտարկմամբ՝ առանց այս հարցի լուծման, դժվար է իրականացնել որևէ համատեղ ծրագիր։

«Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, ապա մենք պետք է օգնենք Ռուսաստանին՝ ունենալով նաև միջազգային աջակցություն այդ հարցում։ Ես գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատում են Հայաստանի իշխանությունները։ Իհարկե, միգուցե ես մի հաշվարկ չգիտեմ, բայց ինձ թվում է, որ դա մի զանգի հարց է. Պուտինի՝ Ալիևին մի էտպես կոշտ, կատեգորիկ զանգ է, որ ի վերջո ռազմագերիների հարցը կա հայտարարության մեջ, Ադրբեջանը խոսք է տվել, Ռուսաստանն էլ երաշխավոր պետության պարտավորություն է վերցրել»,- ամփոփեց պատգամավորը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս