X
Մենք սոց. ցանցերում

Մեր թիմում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել բանակցությունները․ Հրաչյա Հակոբյան

Մեր թիմի ներսում մշտապես լինում են շատ բուռն քննարկումներ, բայց գոնե այս պահի դրությամբ թիմի ներսում կա այն կոնսեսուսը, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները պատեհ պահին կողմ քվեարկեն, օրինակ, Էդմոն Մարուքյանի վարչապետ դառնալու համար, Հակոբյանը նշեց․ «Չեմ կարծում, որ մեր այսօրվա խմբակցությունում կան այդպիսի պատգամավորներ, եթե անգամ լինեն։ Ես չեմ կարող հիմա բացառել ամեն ինչ, ասեմ՝ բացառվում է, որ լինեն այդպիսի պատգամավորներ։ Եթե լինեն, ապա մեկ կամ երկու հոգի»։

Նա նշեց նաև, որ եթե լինեն խմբակցությունը լքող պատգամավորներ, ապա նրանք նույնպես քիչ կլինեն։

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Մոսկվա այցելությանը և շրջանառվող լուրերին, թե այցի նպատակը ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելն էր, պատգամավորը նշեց, որ այցը մասնավոր է եղել, քաղաքացիություն ձեռք բերելու որևէ հարց չի եղել։ «Պարզապես ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են՝ Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը և Շուշան Փաշինյանը գնացել են տուն ընտրեն, իրոք ծիծաղելի է, զավեշտի է հասնում այդ լուրը, որովհետև կարծում եմ՝ տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէ, որ պետք է հասներ Մոսկվա»։

Հրաչյա Հակոբյանը նաև նշեց, որ լուրջ չի համարում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գործակալ է։ «Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ այդ երիտասարդը խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի։ Անլուրջ է, որ երկար խոսվում է Թուրքիայի գործակալ լինելու մասին, և վերջում, եթե այդքան լուրջ էր այդ ամենը, խնդրեմ, թող հրապարակվեր Թուրքիայի գործակալ լինելու մասին որևէ փաստաթուղթ։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ երիտասարդի կողմից երկար խոսել Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում ինչ-որ թուղթ հրապարակել, որտեղ խոսքը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության մասին է»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս