X
Մենք սոց. ցանցերում

Պետք է քննություն իրականացնել՝ պարզելու համար, թե գործակալական ի՞նչ ցանցի է պատկանում Արարատ Միրզոյանը․ Զարուհի Փոստանջյան

Փորձում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ Միքայել Մինասյանի հայտարարությանը հնչեղություն տալ։ Եվ դա արվում է տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների միջոցով, ովքեր դեմ չեն ավել անգամ հայտնվելու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ թեմային անդրադարձել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ Անժելա Թովմասյանի հայտնի «դյուքանում»։

«2017 թվականին, երբ առաջին անգամ Արարատ Միրզոյանը մուտք գործեց պետական կառավարման բարձրաստիճան մարմին՝ Ազգային ժողով, նրա մուտքը ապահովողները, իհարկե, պետք է իմանային, որ նա օտարերկրյա գործակալ է։ Եվ մենք բոլորս՝ բարձրաստիճան պաշտոնյաները, ունեն պարտավորություն, ԱԺ պատգամավորի կարգավիճակում, որ չպետք է բարձրաձայնեն կամ հայտնեն, կամ փոխանցեն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն։ Կան փաստաթղթեր, որոնք նաև համարվում են պետական գաղտնիք՝ բյուջեի վերաբերյալ, ռազմական ծախսերի վերաբերյալ։ Հիմա դուք պատկերացրեք ինչ հոսք է ներմուծվել մեր ՀՀ Ազգային ժողով, ովքեր տիրապետում են այդ տեղեկատվությանը։ Այսինքն՝ հիմա մեկի մասին է հնչել մեղադրանք, իհարկե, դա դեռ ապացուցված չէ, պետք է քննություն իրականացվի՝ պարզելու համար, թե ինչ ցանցի է պատկանում Արարատ Միրզոյանը, բայց կա նման մեղադրանք, և ես հավատում եմ, որ կան այլ մարդիկ նույնպես», – ասուլիսի ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե մենք ուզում էինք իսկապես ամուր պետություն ունենալ և մեր ազգային անվտանգության համար լրացուցիչ դժվարություններ չստեղծել, ապա բարձրաստիճան պետական պաշտոնյաները որոշ ժամանակ, ոմանք նույնիսկ մինչև իրենց կյանքի ավարտը, չպետք է լքեին ՀՀ տարածքը և բնակություն հաստատեին այլ երկրներում։ Այսօր կան նախկին պաշտոնյաներ, որքեր բնակվում են արտասահմանում և կարող են գործիք ծառայել այլ երկրների ձեռքին։

Նաև «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահի համար անհասկանալի է Աննա Հակոբյանի և դուստրերի մասնավոր այցը Մոսկվա․

«Աննա Հակոբյանը և երեխաները նույնպես գտնվում են Ազգային անվտանգության պահպանման ներքո և որոշ չափով պետական գաղտնիք կրողներ են։ Այս պարագայում, երբ ռազմական դրությունը չի ավարտվել, ո՞վ է թույլ տվել Աննա Հակոբյանին ուղևորվել, չգիտեմ հիմա արդեն, Մոսկվայում է, թե Բաքվում, կամ Անկարայում է։ Մենք հիմա չգիտենք, թե մեր թշնամիները ի՞նչ առաջադրանք են տվել Աննա Հակոբյանին և ինչպիսի՞ նա վարժությունների մեջ է ներգրավված։ Եթե մեր սահմանին շուտով թուրք-ադրբեջանական- պակիստանական զորավարժություններ են անցկացնելու, որոնք հարձակողական բնույթ ունեն, ապա Աննա Հակոբյանն էլ այնտեղ է մասնակցում վարժանքների»։

Փոստանջյանի վառ երևակայությամբ՝ հնարավոր է, որ Աննա Հակոբյանը փախուստի է դիմել, բայց քանի որ իշխանությունները հայտարարել են, որ դեռ 6 ամիս պետք է մնան, ուստի նախկին պատգամավորն ավելի հակված է այն մտքին, որ տիկին Հակոբյանը ետ կգա, քանի որ դեռ կիսատ մնացած գործեր կան։

Զարուհի Փոստանջյանը մտքով գնաց 2018 թվական՝ հեղափոխության օրեր, երբ իրեն հրմշտելով, իսկ ավելի ճիշտ՝ ձեռքերը ճանկռտելով, իջեցրեցին հարթակից՝ չթողնելով խոսել։ Պատճառը այն էր, որ Թուրքիայի կողմից տրված թղթապանակ կար, որտեղ նշված էին այն մարդկանց անունները, ովքեր պետք է ելույթ ունենային, անգամ կային ելույթի տեքստերը։ Աննա Հակոբյանը ուղղորդում էր հռետորներին՝ ասելով, թե ինչի վրա շեշտը դնեն։

Այո, ամեն ինչ ծրագրված էր կանխավ, բայց, ըստ Զարուհի Փոստանջյանի, պատասխանատվություն պետք է կրեն նաև այն նախորդ իշխանությունները, որ թույլ տվեցին այս ամենը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս