X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի․ԱԺ-ն ընդունեց պատգամավորների հեղինակած նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագիծը հեղինակել են «Իմ քայլ»-ի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նարեկ Զեյնալյանը և Նիկոլայ Բաղդասարյանը։ Նախագծի նպատակն է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:

«Օրենքի նպատակն այն է, որ համայնքներին իրավունք վերապահվի արգելելու համայնքին պատկանող տարածքներում տրանսպորտային միջոցների վաճառքը և վարձույթը կազմակերպելը։ Օրենքի ընդունման դեպքում համայնքի ղեկավարը իրավունք է ստանում դիմելու համայնքի ավագանուն, որ ավագանին կայացնի համապատասխան որոշում՝ հաստատելով այն ցանկը, թե որտեղ չի կարելի կազմակերպել տրանսպորտային միջոցների վաճառքը և վարձույթը։ Այն հատվածներում, որտեղ արգելված չի լինելու, այդ գործունեությունը կարող է թույլատրել կազմակերպել»,- նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նշեց նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում տեխնիկական փոփոխություններ են եղել։

Նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայներով։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս