2021-01-20
Թոշակի անցած երկարամյա զինվորականներին մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր
Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ թոշակի անցած երկարամյա զինվորականներին, որոնք հաշվառված են բնակարանների ստացման համար, մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:
ՊՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
Համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սաhմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրերի միջոցով՝ ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.
Սահմանվել է ՀՀ մարզերի հետևյալ հերթականությունը.
Ելնելով սահմանված առաջնահերթությունից՝ առաջարկվում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Խնդրում ենք կրել պաշտպանիչ դիմակներ:
Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել դրանք փոստով՝ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):
Նմանատիպ Նյութեր