X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն «կարմիր գծերը». նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ և գործընկերներիս՝ Սիսակ Գաբրիելյանի, Սոնա Ղազարյանի և Սիփան Փաշինյանի համահեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նա նշել է, որ «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում։ Ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ առկա կլինի խախտման փաստը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս