X
Մենք սոց. ցանցերում

Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին Շուշին հռչակել «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»

Թյուրքական խորհուրդը առաջարկել է  2022 թվականին «Շուշին հռչակել ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:

Այդպիսի առաջարկով է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության գլխ․ քարտուղար Դյուսեն Քասեինովի և Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևայի հետ հանդիպմանը։

Նշենք, որ խորհուրդը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը և ամեն տարի հայտարարում թյուրքական աշխարհի մայրաքաղաքի անունը:
«Առաջարկում ենք Շուշի քաղաքը հայտարարել 2022թ. «մշակութային մայրաքաղաք» և այնտեղ անցկացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Սա կարևորելու է Շուշի քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար: Եթե թույլ տաք, մենք կսկսենք այս աշխատանքը, 2022-ին Շուշիում կանցկացնեինք մոտ 20 միջոցառում: Համոզված ենք, որ այդ ժամանակ Շուշին կվերականգնի իր նախկին տեսքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս