Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

17:51
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Facebook

Ստանիսլավսկու բեմը միանշանակ Ռոբերտ Քոչարյանին կարելի է տրամադրել

Քոչարյանը նորմալ չի համարում, որ գրեթե մեկ տարի մենք ապրում ենք արտակարգ, այնուհետև՝ ռազմական դրության պայմաններում, որը հիմա շարունակվում է:
Ամբողջ աշխարհում արտակարգ դրություն է, իսկ ինքը նորմալ չի համարում: Պատերազմի մեջ էինք, հիմա էլ սողում են հաջորդ հավանական ցնցումներն, իսկ ինքը նորմալ չի համարում: Բա այն 150 միլիոն դոլարի զենքը, որ գնել էր, գոնե տեղ հասե՞լ էր: Կորոնավիրուսի հարցն էլ էնպես է հեգնում, իբր ինքը չէր կորոնավիրուսով հիվանդացել, որ չգնացին Լևոնի հետ Պուտինից փրկություն բերելու: Դա էլ քիչ չէ, ինքն այս վիճակը համեմատում է իր կողմից կազմակերպած մարտի 1-ի և դրան հաջորդած արտակարգ դրության հետ: Համաշխարհային համաճարակն ու թշնամական երկրի հարձակումը համեմատել ժողովրդի բողոքի ձայնը սպանդով ճնշելու հետ: Նոու քոմմենթ…

Ու ինքը եղել է ՀՀ-ում նախագահ, ինքը, ըստ տարբեր հրապարակումների միլիարդատեր է… այս մոտեցումերով… Նիկոլը կարա ստի, կեղծի, բայց Ստանիսլավսկու բեմը միանշաակ Ռոբերտին կարելի է տրամադրել: Իսկ ամենացավալին, բայց պարզն այն է, որ իրեն ու իր հանցակիցներին այս իշխանության միամիտները դեռ համարում են ընդդիմություն: Այսինքն իրենց քաղաքական օպոնենտ:

Այդտեղ ևս վառվում են ռուսական պլանները, թե ումով են ուզում փոխարինել գործողներին, քանզի իշխանությունն է մատնանշում իր քաղաքական հակառակորդին: Բայց բոլորս էլ գիտենք, որ ում մասին մատնանշում են, նրանք՝ նախկինները, բնավ քաղաքական ոչ մի հոսանք էլ չեն ներկայացնում: Նրանք նախկինում երկրի ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին հանձնած, երկրի ընդերքը շահագործած, բանակի գնումները մսխած, բիզնես ոլորտները մեջ-մեջ արած, և դրանք բոլորը հարկերի ու մաքսերի հետ իրենց տուն տարած, հարյուրավոր սպանությունների ու հազարավոր բռնաճնշումների դիմած հանցավոր խումբ են:

Նրանցից շատերն ազատվեցին քրեական դատավարությունից բխող սահմանափակումներից պատերազմի ընթացքում, բայց ոչնչով չնպաստեցին մեզ, որպեսզի հաղթենք պատերազմը: Նրանք ոչինչ չեն անում հիմա, որպեսզի հնարավոր պատերազմական վտանգները չեզոքացվեն: Նրանք ռուսական կեղծ փրկությանն են ապավինում և ոչ թե Հայ ժողովրդի ներուժին ու հավաքական գիտակցությանը: Եթե մի փոքր կապված լինեին ազգին, երկրին, ապա կգնային համերաշխության, ազգի հետ համագործակցության, այլ ոչ թե հակառակ ժողովրդի կամքի ու երազանքների՝ ապրել ու արարել ինքնուրույն, անկախ ու ազատ սեփական պետությունում:

Իսկ դա մենք կանենք՝ կիրագործենք ազգի կամքն ու երազանքները՝ Հայ ժողովրդովի հնարավորինս լայն կոնսոլիդացիայով, ներուժով, ռեսուրսների մոբիլիզացիայով, աշխարհաքաղաքական ուղղությունների բալանսավորմամբ: Սա այլևս կեղծողներ չեն լինելու, որովհետև դրանց սպառել են, իսկ «բուսնողներին» ճանաչում են բոլորը: Մեջքից խփել փորձողներն էլ կպատժվեն: Քաղաքականությունը պատերազմ է, սակայն այն խաղում են, իսկ պատերազմում կռվում: Ի դեպ՝ քաղաքականությունում էլ են կռվում: Իֆ յու նոու վոթ այ մին:

Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Facebook

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հագուստը քննադատող որոշ շրջանակներին՝ նրանց քննադատություններին ի պատասխան՝ կատարելով հեգնական գրառում: Դերասանի...

Քաղաքականություն

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու և հետ...

Քաղաքականություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն...

Քաղաքականություն

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նախօրեին նախագահի հետ իմ հանդիպումը և հաջորդած շփումները բոլոր՝ իշխանական և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող...

Գովազդ