Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հրապարակել է երկժամանոց ֆիլմ Սև ծովի ափին գտնվող շքեղ մի դղյակի մասին, որը, նրա պնդմամբ, պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ֆինանսավորվում է վերջինիս շրջապատի կողմից:
Նավալնին իր յութուբյան ալիքում հրապարակված ֆիլմի նախաբանում նշում է, որ հետաքննության գաղափարն առաջացել է, երբ ինքը Բեռլինի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում էր: Սակայն որոշել է, որ տեքստը կհրապարակի միայն Ռուսաստան վերադառնալուց հետո:
«Մենք չենք ցանկանում, որ այս հետաքննության գլխավոր հերոսը մտածի, թե մենք վախենում ենք իրենից և նրա ամենամութ գաղտնիքի մասին պատմում եմ արտասահմանում գտնվելով», — բացատրում է Նավալնին:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ Կրեմլը չի կարդացել դղյակի մասին հրապարակումը, բայց «ըստ էության, դա ճիշտ չէ»:
Ֆիլմից բացի,Հակակոռուպցիոն հիմնադրամը ստեղծել է հատուկ կայք, որտեղ կարող եք կարդալ հետաքննության էլ ավելի մանրամասն տեքստային տարբերակը:
