X
Մենք սոց. ցանցերում

Սեյրան Օհանյանը վերահաստատեց՝ Արգիշտի Քյարամյանը չի ստում

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում՝ Շուշիում մենք միասին ենք եղել»՝ հերթական անգամ վերահաստատեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Քյարամյանն աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել։ Դեռ ավելին՝ հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել և գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների։ Նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5.30-ին մենք միասին նույն մեքենայով դուրս ենք եկել։ Այնուհետև տարբեր խնդիրներ ենք կատարել»,- հայտնեց Օհանյանը։

Արգիշտի Քյարամյանի վերջին հարցազրույցը հանրայինի եթերում դիտարժան էր այն պատճառով, որ պատերազմի ողջ ընթացքում և զինադադարից հետո պարբերաբար մեղադրանքներ էին հնչում վերջինիս հասցեին, բայց Քյարամյանը հանդես չէր գալիս հերքումներով։ Անհայտ պատճառներով՝ ԱԱԾ նախկին տնօրենը խախտեց լռությունը՝ բացահայտելով ոմանց՝ իրեն թիրախավորելու դրդապատճառները։

Աղմկահարույց էին հատկապես Արգիշտի Քյարամյանի՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» զորախմբի մասին արված հայտարարությունները, որոնք ստիպեցին Վանեցյանին կրկին քրտնել, արդարանալ, հիշեցնել իր նախկինում ասված խոսքերը, որ Քյարամյանը ուղիղ վտանգ է մեր ազգային անվտանգության համար։ Ավելին՝ գործի անցան ծախու գրչակները, Վանեցյանի ֆեյքահայաստանը, ասուլիս տվեցին «մարտական գործողություններին ակտիվ մասնակցած» նախկին ԱԱԾ-ականները։

Ինչպես կասեր ժողովուրդը՝ արվեց ամեն ինչ ծածկադմփոց անելու համար, բայց Սեյրան Օհանյանի այն հավաստիացումը, որ Քյարամյանը չի ստում հենց թեկուզ մարտական գործողություններին իր մասնակցության մասով և բազմանշանակ լռելը «Հայրենիք» ջոկատի վարած մարտերի մասով, հօդս ցնդեցրեց  մինչև վերջ թշնամուն դիմակայած, անվախ հերոս Վանեցյանի կերպարը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս