X
Մենք սոց. ցանցերում

Է՛լ «մուտիտ անողներ», է՛լ «ազգի դավաճաններ»․ սյունեցիները փակել են 17-ի ճանապարհը

Թեպետ երեկ ԱԺ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջամարտիկները ջանք ու եռանդ չխնայեցին բարձրաձայնելու համար Սյունիքի անվտանգության խնդիրները՝ իշխանական թիմի պատգամավորների աչքը մտցնելով նրանց անգործությունն ու Սյունիքի հարցում անտարբերությունը, այսօր մի խումբ սյունեցիներ փակել են 17 կուսակցությունների և նրանց մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճանապարհը՝ թույլ չտալով մտնել Սյունիք։

Ասում են՝ Վազգեն Մանուկյանը հայտնի կաշառակեր է, երկու օր առաջ գյումրեցիներին անվանել է «բոմժ», համատեղված քաղաքական ուժերը ոչինչ չեն արել պատերազմի ընթացքում, ժողովրդին ժեխ են համարում, ԲՀԿ առաջնորդը չի փայլում իր քաղաքական գործունեությամբ և անցյալով, «ղազագրերով աշխատող պատգամավորներ են բարգավաճները», «մուտիտ անողներ են», «ծախսել են զենքի փողերը հանրապետականների հետ», «ազգի դավաճաններ են», «Վանեցյանը փախել է կռվի դաշտից»… ասել է թե՝ Վանեցյանի այն համոզումը, որ ժողովուրդը գրկաբաց է ընդունում իրենց, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։

Ու էս ամենը հավաքվածները, կոպիտ ասած, շրխկացնում են Իվետա Տոնոյանի և, իրենց իսկ խոսքերով, «ընտիր տնտեսագետ» Միքայել Մելքումյանի՝ ցրտից սառցակալած դեմքին՝ հաշվի չառնելով, որ վերջինս ամենազուսպ բարգավաճների թվին է պատկանում և մշտապես մնում է կոռեկտության սահմաններում։

Անգամ Իվետա Տոնոյանի այն պարզաբանումները, որ այս ցրտին մեկ շաբաթվա մեջ 3 անգամ մեկնել է Շուռնուխ, ոչ մի ազդեցություն չթողեցին տարեց սյունեցիների վրա…

Հնարավոր է, որ Վազգեն Մանուկյանը կրկին հայտարարի՝ «ճանապարհը փակողներն իշխանությունների կողմից կաշառված բոմժեր էին», բայց վախենամ հաջորդ անգամ «գազազած ժողովուրդը» Երևանի մուտքը փակի ոչ միայն Մանուկյանի առջև, այլ նաև 17-ի ողջ կազմը տունդարձի հնարավորություն չունենա։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս