X
Մենք սոց. ցանցերում

17 կուսակցությունների շարժման մեջ մենք ներգրավված չենք․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հիշեց անցած տարի մայիսի 8-ը, երբ Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր ընթանում. «Դատավորները ցինիկաբար ասեցին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չենք այստեղ դատում։ Արդյունքը էս ամեն ինչի այն է, ինչը մենք 2,5 տարի շարունակ և նաև ուրիշները զգուշացնում էին»։

Ըստ Լևոն Քոչարյանի՝ այս ամենը խայտառակություն է, կան շատ բացեր, բայց չի բացառվում, որ հնարավոր է բանակցությունների միջոցով որոշակի արդյունքներ գրանցել, միայն թե այս «աներես իշխանությունները» պետք է հեռանան։

«Մեծ հաշվով, էն, ինչ որ ունեցանք՝ պատերազմը և հետևանքները սխալ դիվանագիտության արդյունք է։ Էս աներես իշխանությունները…Ինձ ուղղակի ապշեցնում է այս ամենը։ Նախ հենց ընթացքում, երբ տեսան՝ չի ստացվում, պետք է ինչ-որ գործողությունների դիմեին, թեկուզ հրաժարականի գնալու տեսքով, բայց էս ամենից հետո մնալը, ուղղակի աբսուրդի ժանրից ա։ Ես համաձայն եմ այն պնդումների հետ, որ նրանք չպետք է շարունակեին մնալ։ Մի քիչ ինքնասիրություն, թասիբ ունենային, ինչ ասեմ»,- ասաց երկրորդ նախագահի որդին։

Նրա խոսքով՝ երկրում հետագա զարգացումների բանալին իշխանությունների ձեռքին է և ընդդիմությանը ոչինչ չի մնում, քան մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին։ Լևոն Քոչարյանը շեշտեց, որ 17 կուսակցությունների շարժման մեջ իրենք ներգրավված չեն։ Կուսակցությունները ունեն իրենց օրակարգը, և Լևոն Քոչարյանը չի ցանկանում մեկնաբանել Վազգեն Մանուկյանի հայտարարությունները։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս