X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«Կոնդ» թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման ու վերակենդանացման համար մրցույթի էսքիզ-նախագիծ է ներկայացվել

Երևան քաղաքի «Կոնդ» թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներկայացրել ենք մրցույթի էսքիզ-նախագիծ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ սպասում են առաջարկություններին ու դիտողություններին:

Մանրամասները՝ այստեղ:

Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Տներն այստեղ մեծ մասամբ հին են ու խարխուլ, դրանց մեծ մասը չունեն առանձին սանհանգույց, կոյուղի, մարդիկ ջուր են կրում դրսի ծորակներից, ապրում են տանիքի փլվելու կամ հրդեհի բռնկման վտանգի մեջ։

Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը համակողմանի լուծում չի ստացել ու դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը: Այժմ Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման շուրջ ընթանում են քննարկումներ, արդեն ներկայացվել է նախագիծ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս