X
Մենք սոց. ցանցերում

Ալեքսեյ Նավալնին ՌԴ ժամանելուն պես ձերբակալվել է

ՌԴ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը հունվարի 17-ի երեկոյան Բեռլինից վերադարձել է Մոսկվա: Նավալնին տարվել է այն բանից հետո, երբ նա անձնագրային հսկողություն է անցել «Շերեմետևո»-ում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան է վերադարձել Գերմանիայում բուժվելուց հետո: Նա «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով ՝ Բրանդենբուրգի օդանավակայանից (Բեռլին):

Ի սկզբանե ասվել էր, որ նա կժամանի «Վնուկովո» օդանավակայան, բայց հետո թռիչքը վերահասցեավորվել էր:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս