X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Տանզանիայում տուգանքը վճարում են ՀԴՄ չվերցնողները, այլ ոչ թե բիզնեսը. Վահագն Դիլբարյան

Վահագն Դիլբարյան | Ի՞նչ կարող է փոխել մի մարդը

Աֆրիկայում մի այսպիսի պետություն կա` Տանզանիա, քարտեզը ներքևում: Եթե ինքը լիներ աֆրիկական սովորական պետություն, հաստատ չէի անդրադառնա, ինչ-որ մի յուրահատկություն կա, որի համար այսօր կիսվում եմ այս գրառումը՝ այս երկրի տնտեսությունն աճում է տարեկան 6.7%-ով, ինչպե՞ս:
Տանզանիան Աֆրիկայում գտնվող պետություն է, 56 մլն բնակչությամբ և ժամանակին Անգլիայի գաղութ է եղել, անկախացել է 60-ականներին: 2020 թվականին այս երկրում երկրորդ անգամ նախագահ է ընտրվում Ջոն Պոմբե Ջոզեֆ Մագուֆուլին՝ հավաքելով ձայների 84.4%-ը: Ո՞վ է նա
_Մասնագիտությամբ քիմիկ
_Քիմիայի ուսուցիչ է եղել դպրոցում
_Այնուհետև քիմիկ է աշխատել գործարանում
_Պատգամավոր է եղել
_Եղել է տարբեր նախարարություններում նախարար
_Վերջում էլ նախագահ

Ինչու՞ են նրան ընտրել

2015 թվականին, երբ Մագուֆուլին ընտրվում է, առաջին 1.5 տարին լուրջ փոփոխությունների չի կատարում, որից հետո սկսվում է “ֆիլմը”.

1. Տանզանիան հարուստ երկիր է բնական ռեսուրսներով՝ գազ, նիկել, ոսկի, թանկարժեք քարեր, երկաթ, ուրան, ֆոսֆատ, հիդրոէներգիա և այլն ու դրանք չէին աշխատում ի շահ պետության: Արտերկրի պետությունները հանում էին Տանզանիայի ռեսուրսները, տեղափոխում էին հումքն այլ երկրներ և այնտեղ մշակում ու հարկեր չէին տալիս Տանզանիային: Մեր հերոսն ասում է, տղեք ստոպ, ու՞մ եք էլի հիմարի տեղ դնում: Եվ նոր պայմաններ են ընդունում 2017-ին, որ հանքարդյունահանող ընկերությունները պիտի ավելի բարձր հոնորարների վճարեն երկրին, բացի այդ մ՛շակման գործարանները պիտի Տանզանիայում կառուցեն ու այդտեղ հարկեր տան՝ ապահովելով զբաղվածություն տեղի բնակչության համար: https://www.nordeatrade.com/…/tanzania/investment…

2. Զարկ է տալիս գյուղատնտեսությանը և խոշոր ներդրումներ է բերում ԱՄՆ-ից սուրճի, ծխախոտի, քեշյու տեսակի ընկույզների աճեցման ուղղությամբ:

3. Տանզանիայում բազմաթիվ անօրինական էմիգրանտներ կար, ովքեր էժան էին, կոպեկներով աշխատում էին ու տեղացիներին թողնում էին առանց աշխատանք: Մագուֆուլին օրենք է փոխում, ըստ որի հատուկ թանկարժեք վիզաներ են ստեղծվում աշխատող էմիգրանտների համար, որպեսզի չկարողանան երկիր մուտք գործել աշխատելու նպատակով, ու աշխատանքները մնում է տեղացիներին: Բայց դա վերաբերվում էր միայն ցածր որակավորում ունեցողներին:

4. Իսկ հիմա ԱՄԵՆԱհետաքրքիրը՝
Տանզանիայի հատուկ ծառայությունները հետաքննություն են կատարում և հավաքում են պետական ծառայողների դոսյեներն ու վերլուծում դիպլոմների ծագումը: Պարզվում է, որ 15 հազ պետական ապարատում աշխատող մարդ գնել էր դիպլոմը ու նրանց հեռացնում են կառավարությունից: Եղածների աշխատավարձը բարձրացնում են, որպեսզի մոտիվացիան բարձրանա: Ես կողմ եմ այս մտքին, որ պիտի միշտ աշխատանքն ավելի շատ լինի, քան անձնակազմի քանակն է, հակառակ դեպքում խաղ են խաղալու գործի տեղը:

5. Կատարում են հակակոռուպցիոն ստուգումներ և կրճատում են բազմաթիվ պրոցեսներ, որտեղ հնարավոր էր կոռուպցիա: Իսկ ֆունկցիաների մեծ մասը տալիս են ՏՏ մասնագետներին, ովքեր կազմում են էլեկտրոնային կաբինետներ ու ծրագրեր, որ շփումը չինովնիկների հետ գրեթե զրոյանա և կոռուպցիայի հավանականությունը նվազի: Կրճատում են բազմաթիվ անպետք հաստիքներ, որոնք ավելացված էին նախկին չինովնիկների քմահաճույքով: Կոռուպցիան երկրում արմատախիլ էր արված:

6. Տանզանիայում լոքդաուն չի հայտարարել, որովհետև եթե հայտարարում ես, պիտի կարգ ու կանոն պահպանես հանուն արդյունքի: Քանի որ աֆրիկյան երկրներում լոքդաուն էին հայտարարել, իսկ Տանզանիայում՝ ոչ, տուրիստական սեզոնն այստեղ չի մահանում և մարդիկ ակտիվ գալիս էին Տանզանիա ու պետությունը ներգրավում է այլ աֆրիկյան երկրներ գնացող տուրիստներին՝ ուժեղացնելով տնտեսությունը: Աշխատում էին և՛ հյուրանոցները, և՛ գիդերը, և՛ սննդի կետերը, և՛ տրանսպորտը: Երկրում կառուցում են նոր ճանապարհներ, երկաթգծեր՝ չինացիների հետ 1.3 մլրդ դոլարի պայմանագիր ունեն, հոսիպտալներ, դպրոցներ, եռում է կյանքը:

7. Երկրում կան տուգանքներ և տուգանքը վճարում են գիտե՞ք ովքեր, ՀԴՄ չվերցնողները, այլ ոչ թե բիզնեսը:

8. Խելագար տեմպով զարկ է տված նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը, ամեն կերպ խթանում են ստարտափների աճին՝ երրորդ նկարը:
Ու սա դեռ խոշոր փոփոխություններն են, որոնք նկատելի են դրսից, ներսում էլ ու ընդամենը մի մարդ, ՄԵԿ մարդ: Ու Տանզանիայում, զգացեք էլի՝ Տանզանիայում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս