X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Իրանում «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրենը հայտարարել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու մասին

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության մեջ «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային:

Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերի մասին: Այս մասին իրազեկում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունը:

Դեսպան Թումանյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները, ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները:

Ընկերության տնօրեն Ղանադնիյան հայտնել է, որ փետրվար ամսին ձեռնարկության պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին:

ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատվության ապահովման հարցում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս