X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Համավարակի երկրորդ տարին կարող է ավելի բարդ լինել՝ զգուշացնում են ԱՀԿ-ից

Կորոնավիրուսային համաճարակի երկրորդ տարին կարող է ավելի բարդ լինել, քան առաջինը, ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների գծով ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը: Նրա ելույթը հեռարձակվել է կազմակերպության թվիթերյան էջում:

«Մենք մուտք ենք գործում համաճարակի երկրորդ տարին․այն գուցե նույնիսկ ավելի բարդ լինի `հաշվի առնելով վարակի փոխանցման դինամիկան և որոշ խնդիրներ, որոնք մենք տեսնում ենք»:

Հյուսիսային կիսագնդում, հատկապես Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, ԱՀԿ-ն «սեզոնային փոթորիկ» է նկատում։ Ցրտի պատճառով մարդիկ ավելի հաճախ են փակ տարածաքներում գտնվում, ինչը մեծացնում է սոցիալական խառնաշփոթը: Սա մեծացնում է վիրուսի տարածումը շատ երկրներում, նշել է ԱՀԿ ներկայացուցիչը:

ԱՀԿ-ի COVID-19-ի արձագանքման գծով տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերխովեն միաժամանակ նախազգուշացրել է, որ որոշ երկրներում ամանորյա արձակուրդներից հետո կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարող է սրվել:

Ինչպես ավելի վաղ իր շաբաթական զեկույցում ԱՀԿ-ն հայտնել էր հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է ռեկորդային հինգ միլիոնի։ Դրանից առաջ երկու շաբաթվա ընթացքում գրանցվել էր դեպքերի քանակի նվազում: Հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում քովիդի հետևանքով գրանցվել է մահվան 85 հազար դեպք: Նախորդ շաբաթ կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի 51%-ը և մահվան դեպքերի 45% -ը գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում:

Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս