X
Մենք սոց. ցանցերում

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է, ոչինչ չի փոխվել

Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից 1990 թվականի այս օրը Բաքվում կազմակերպված և իշխանությունների կողմից հովանավորված ջարդերին զոհ է գնացել մոտ 300 հայ։

Ջարդերի և բռնարարքների համար Ադրբեջանում հող էր նախապատրաստվում տևական ժամանակ՝  մամուլում հրապարակվում էին բազմաթիվ հակահայկական հոդվածներ, բազմահազարանոց հանրահավաքներում ակտիվ քարոզում էին հայատյացություն և սերմանում էին ատելություն ադրբեջանահայերի նկատմամբ։ Ատելության և հակահայկական հիստերիայի ֆոնին աշխատանքից ազատում էին հայերին, ահաբեկում, խոշտանգում։

Իսկ արդեն հունվարի 13-ի հանրահավաքից հետո՝ գազազած ամբոխը, խմբերի բաժանված, ներխուժեց հայերի բնակարաններ, ծեծի, ողջակիզման ենթարկեց, պատուհաններից դուրս նետեց անմեղ մարդկանց, բռնաբարեցին կանանց և աղջիկներին, երկաթե ձողերով սպանեցին իրենց ընտանիքները պաշտպանող տղամարդկանց։

Խոշտանգումներին, բարբարոսությանը հաջորդեցին զանգվածային տեղահանումները, որ ուղեկցվում էին նվաստացումներով, խուզարկություններով, թալանով՝ մարդկանցից խլում էին դրամը, թանկարժեք զարդերը, խնայբանկի գրքույկները։ Նշվում է, որ Բաքվից տեղահանվել է 250 հազար մարդ, անհետ կորել են հազարավոր հայեր։

Ջարդերը տևել են 6 օր, և միայն հունվարի 19-ի Գորբաչովի հրամանագրով Բաքվում արտակարգ դրություն է հայտարարվել, երբ արդեն հայաթափված էր քաղաքը։ Այնուհետև, կատարված ողբերգական դեպքերը, ցեղասպան գործողությունները կոծկելու համար՝ ադրբեջանական իշխանությունները մեղադրել են «խուլիգանական տարրերին», որոնք հրահրել են անկարգություններ և իրականցրել ոտնձգություններ հայերի նկատմամբ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս