X
Մենք սոց. ցանցերում

«Կոմերսանտը» հրապարակել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման քարտեզը

Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությունը ձեռնտու է երեք կողմերին էլ, թեպետ Հայաստանում բարձրացել է դժգոհության մեծ ալիք, քանի որ չի հաջողվել լուծել՝ հայկական կողմի համար առաջնահերթություն համարվող ռազմագերիների հարցը։
Իսկ Ադրբեջանում, հակառակը, փորձագիտական շրջանակները գոհ են ձեռք բերված պայմանավորվածություններով և բանակցությունները համարում են արդյունավետ, քանզի երթուղիների ապաշրջափակումը կարող է դրական ազդեցություն թողնել տնտեսության վրա։

Լրատվամիջոցը հրապարակել է քարտեզ, որով Ադրբեջանը տրանսպորտային միջանցք և երկաթուղի է ստանալու Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևան, Հայաստանը օգտագործելու է Երևանից դեպի Սյունիքի մարզ երկաթգիծը, որն անցնելու է Նախիջևանի տարածքով։ Այս երկաթուղիները օգտագործվել են Խորհրդային տարիներին, սակայն դադարել են գործել ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո։

Մոսկվայում ստորագրված փաստաթղթով՝ Ռուսաստանի համար ճանապարհ կբացվի դեպի Թուրքիա և Հայաստան, Հայաստանի համար կբացվի դեպի Ռուսաստան և Իրան ուղղությունը, իսկ Ադրբեջանի համար ճանապարհ կբացվի դեպի Նախիջևան և Թուրքիա։

Հայաստանից Ռուսաստան երկաթուղային ուղին լինելու է հետևյալ կերպ՝ Երևան – Նախիջևան – Սյունիք – Հորադիզ – Բաքու – Դաղստան։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս