X
Մենք սոց. ցանցերում

Վրաստանում Covid-19-ի դեմ պայքարի սահմանափակումները չեն մեղմացվի

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Արգելքները կգործեն մինչեւ փետրվարի 1-ը, հունվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտնել է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ վարչապետին կից միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

«Մեր խնդիրն է մինչև փետրվարի 1-ն այդ 2-3 շաբաթն օգտագործել բիզնեսի հետ ակտիվորեն շփվելու համար: Մենք հուսով ենք, որ փետրվարի 1-ից կսկսվի անվտանգ շրջանը և  կկարողանանք սկսել սահմանափակումների վերացումը»,- ասել է Տուռնավան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս