X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

2021-ի առաջին ավիաաղետը. Boeing 737-ը թռիչքից րոպեներ անց ենթադրաբար հայտնվել է օվկիանոսում

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո՝ 4 րոպե անց, կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ:

Այս մասին հայտնում է KP.ru-ն։

Մեկ րոպեից էլ քիչ ժամանակում ինքնաթիռը իջել է մոտ 3 կմ բարձրություն,  տախտակը կորցրեց ավելի քան 10 հազար ոտնաչափ (մոտ 3 կմ) բարձրություն, փորձագետները ամենաողբերգական ենթադրությունն են անում։

Նշվում է, որ թռիչքն իրականցվում էր Ջակարտայից Պոնտիանակ, որը Ինդոնեզիայի կղիզներից է։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամվ, ինքնաթիռում եղել են 53 մեծահասակ ուղևոր, 6 երեխա, այդ թվում՝ նորածին։

CNN Indonesia-ի լրագրողները խոսել են ձկնորսների հետ, ովքեր ինքնաթիռի երթուղու երկայնքով ջրում գտել են ալյումինե մնացորդներ: Նրանք պնդում են, որ լսել են երկու պայթյուն:

Սոցիալական ցանցերում կան կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ջրից դուրս են բերվում բեկորներ, լարեր, ինչպես նաև մարմինների մասեր: Նշենք, որ Ինդոնեզիայի իշխանությունները հաստատում են միայն օդանավի հետ կապի կորուստը և որոնողափրկարարական գործողության մեկնարկը:

Նշվում է, որ Ինդոնեզիան պաշտոնապես հայտնել է միայն ինքնաթիռի տեսադաշտից հեռանալու մասին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս