X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք եւ շրջափակել Սենատի դահլիճը

Ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք եւ շրջափակել Սենատի դահլիճը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է սենատոր Ջեյմս Լենքֆորդը:

«Ցուցարարները հարձակվել են Կապիտոլիումի վրա և շրջափակել Սենատի դահլիճը։ Նրանք խնդրել են մեզ մնալ ներսում», – գրել է Լենքֆորդը Twitter-ում։

Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։

Իրավապահները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Կան վիրավորներ։ Հաղորդվում էր, որ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս