Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

02:35
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու. Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք նոր ընտրությունների մասին

Ամեն օր է դա լինելու, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա: Քաղաքը միշտ է այս վիճակում լինելու: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 17 ուժերի ներկայացուցիչների անհնազանդության ակցիաներին՝ այս մասին ասաց այդ ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այն, ինչ որ արվեց, ներել հնարավոր չի, եւ այն, ինչ որ շարունակվում է, ամեն օրը կործանարար է երկրի համար»,- ընդգծեց նա:

Ի պատասխան արտահերթ ընտրությունների վերաբերալ լրագրողների հարցի էլ՝ նա հավելեց. «Անկեղծ ասած ես նույնիսկ չեմ կարծում, որ ինքը գնալու է արտահերթ ընտրությունների»:

Ըստ Մանուկյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարելով Փաշինյանը ցանկանում էր դաշտը բաժանել երկու մասի՝ այդ ընտրությունները ողջունող եւ չողջունող կուսակցությունների:

«Մենք հստակ ասել ենք` ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախ եւ առաջ պետք է ինքը հեռանա, ձեւավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում (նախատեսված է մեկ տարի), գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների` կամ եռակողմ կամ Ադրբեջանի հետ սահմանների վերաբերյալ, որովհետեւ այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, մենք շարունակում ենք տալ ու տալ: Նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն մի թիզ հողի համար մեր կենտկոմն ու իրենց կենտկոմը իրար հետ կռվում էին: Իսկ այստեղ առանց որեւէ բանակցության տրվում են սահմանները: Մինչեւ սա չվերջանա, մինչեւ նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է», — հայտարարեց Մանուկյանը:

Նրա համոզմամբ՝ ընտրությունների անցկացմամբ Հայաստանը նորից տրոհվելու է, ինչն այս վիճակում անթույլատրելի է:

«Չենք թողնի: Մինչեւ արտահերթ ընտրություններ ինքը պետք է գնա: Ես չեմ էլ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է եւ արտահերթ ընտրություններ անցկացնի: Ոչ մի եթե-ներ: Մինչեւ չգնա ոչ մի ընտրություն Հայաստանում չի լինելու կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի ինչի: Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու»,- կանխատեսեց վարչապետի թեկնածուն:

Դիտարկմանը, թե իրենց կոչով մարդիկ փողոց դուրս չեն գալիս՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կգան, էս իշխանությունն էլ կփոխեն, որպեսզի նորմալ ապրեն»:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021-ին ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները ներխուժել են ԵՊՀ շենք: Նշենք, որ վերջիններս երեկ հայտարարել էին, որ անակնկալ գործողություններ են անելու:

Քաղաքականություն

Դժվարին ու հակասական ժամանակներ ենք ապրում՝ հանրահավաքներ, քաղաքական՝ «պլինտուսից» ներքև իջեցված պայքար, կայծակնային ապստամբության կոչեր, հայրենասերի դիմակի տակ թաքնված ու ժողովրդի ցավի վրա վերհառնող...

Քաղաքականություն

Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր բաների մասին է խոսում, եթե շարքային քաղաքացի նման բաների մասին խոսեր, Անդրանիկ Քոչարյանը երբեք անդրադարձ չէր անի։ Սակայն նա վարչապետ...

Քաղաքականություն

Այսօր լրատվամիջոցների գլխագրերում, ինչպես և սպասելի էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկադերի» վերաբերյալ երեկվա հայտարարությունն է այն մասին, որ ««Իսկանդերը» «չի պայթել կամ պայթել է...

Գովազդ