Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

17:35
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Քաղաքականություն

«Իմ քայլը» Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նախագիծը ներկայացված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

«Գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»»,- ասված է ներկայացված նախագծում:

«Իմ քայլը» խմբակցությունը նախագծում նշել է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարտող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Facebook

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հագուստը քննադատող որոշ շրջանակներին՝ նրանց քննադատություններին ի պատասխան՝ կատարելով հեգնական գրառում: Դերասանի...

Քաղաքականություն

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու և հետ...

Քաղաքականություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն...

Քաղաքականություն

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նախօրեին նախագահի հետ իմ հանդիպումը և հաջորդած շփումները բոլոր՝ իշխանական և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող...

Գովազդ