Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

14:56
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Բնապահպանություն

Կովկասի բնության հիմնադրամը 2020 թվականին Հայաստանին հատկացրել է մոտ 1.3 մլն.եվրո

Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում  իրականացվել են մոտավորապես  մեկ միլիոն երեք հարյուր հազար   եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը:

«Կովիդ-19 համավարակով պայմանավորված CNF-ի կողմից այս տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է  հատկացվել ՀՀ կառավարությանը: Տրամադրվել է լրացուցիչ կես միլիոն եվրո գումար՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի ֆինանսավորման համար: Այս աջակցությունը պետական բյուջեի համար  հավելյալ օժանդակություն էր, ինչը հնարավորություն է  տվել  ստեղծել ֆինանսական ազատ միջոցներ արտակարգ դրության պայմաններում թիրախային այլ բնագավառների աջակցության համար:

CNF-ը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին օժանդակություն ցուցաբերում է ավելի քան 11 տարի: 2021-ին Կովկասի բնության հիմնադրամի ծրագրերը շարունակվելու են՝ ուղղված մեր երկրի եզակի կենսաբազմազանության պահպանության աջակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: — Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝ ...

Facebook

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ է: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև....

Տարածաշրջան

Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական...

Հայաստան

Հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ը` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում...

Գովազդ