X
Մենք սոց. ցանցերում

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ստիպողաբար են մասնակցում հանրահավաքներին | Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ստիպողաբար, պարտադրաբար, աշխատանքը կորցնելու վախից մասնակցում են վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներին։

«Անվանական կարող եմ ասել, թե ովքեր են գործարանից գալիս հանրահավաքների։ Արարատ քաղաքում բոլորը դրա մասին գիտեն, ու բոլորն են դրա մասին խոսում։ Տնօրենի տեղակալ Կարեն Աղոյանը, Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչը, բոլորը ցույցի են գնում»,- ասաց «Արարատցեմենտ»-ի նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ ստիպողաբար աշխատողներին ոչ միայն «Արարատցեմենտ»-ից են տանում ցույցերի, այլև մարզի այլ գործարաններից։

Մասնավորապես, Ավշար գյուղում գտնվող Արամայիս և Արայիկ Գրիգորյան եղբայրներին պատկանող Ավշարի գինու, կոնյակի գործարանից»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս